Կարևոր իրադարձություններ

Սարիկ Մինասյանը` միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն

11 Հուլիս, 2022 22:37
Սարիկ Մինասյանը` միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն

Սարիկ Մինասյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն։ Այս մասին նա ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սի՛րելի ընկերներ, 2022 թվ. հուլիսի 4ին անցկացված մրցույթի արդյունքում ճանաչվել եմ հաղթող և հուլիսի 8-ից նշանակվել եմ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնին։

Իմ աշխատանքային փորձը, գիտելիքներն ու մարդկային որակները կօգնեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հարազատ գյումրեցիներիս։
Շնորհակալ եմ վստահության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին