Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման գործում ՀՀ-ի և Ռուանդայի համատեղ ջանքերի կարևորությունը (տեսանյութ)

11 Հուլիս, 2022 18:54
ԱԳ փոխնախարարը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման գործում ՀՀ-ի և Ռուանդայի համատեղ ջանքերի կարևորությունը (տեսանյութ)

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։ 

ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։ 

Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին