Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ու Ժորժ Կեպենեկյանն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը

11 Հուլիս, 2022 18:19
Վարչապետն ու Ժորժ Կեպենեկյանն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին