Կարևոր իրադարձություններ

Շարժման նախկին ինտեսիվությունն առնվազն առաջիկայում չենք պատկերացնում. Սաղաթելյան

11 Հուլիս, 2022 17:12
Շարժման նախկին ինտեսիվությունն առնվազն առաջիկայում չենք պատկերացնում. Սաղաթելյան

Բոլոր մարզերում ձևավորվում են շարժման խորհուրդներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Մանդատները վայր դրած ընդդիմադիր գործիչներին Սաղաթելյանը մաղթել է հաջողություն, նաև տեղեկացրել՝ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, և դա կանեն այն ժամանակ, երբ այդկերպ կնպաստեն շարժման ընդլայնմանը:

Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում անելիք չունեն, օրակարգն այսօր փողոցում է, պարտավոր են թափ տալ շարժումը և հասնել հայտարարված նպատակին:

«Այն ծավալը, որ արել ենք, հիմա, նաև մեր որոշմամբ, էդ ինտեսիվությունը չենք անում, որովհետև այս պահին դրա արդյունավետությունը և ավելորդ մեր աջակիցներին, համակաիրներին այս պայմաններում, այս ամառվա ընթացքում ճիշտ չենք համարում, բայց դրան զուգահեռ պատրաստվում ենք մեծ թափով պրոցեսը տանելու աշխատանքներին»,-նշել է Սաղաթելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին