Կարևոր իրադարձություններ

Ռուս հաքերները հայտնել են Ուկրաինայի կորուստների մասին

11 Հուլիս, 2022 14:45
Ռուս հաքերները հայտնել են Ուկրաինայի կորուստների մասին

Ռուսական RaHDIt («Չար ռուս հաքերներ») հաքերային խումբը և Ուկրաինայում գործող կանանց «Բերեգինի» խումբը ստացել են գաղտնի օպերատիվ փաստաթղթեր ուկրաինական բանակի որոշումների և ռազմական գոտում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է RaHDIt-ի ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 50-70 հազար զինծառայող:

Մինչդեռ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հատուկ գործողության սկզբից ուկրաինական բանակի կորուստների մասին ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 10 հազար զինվոր, ևս 30 հազարը վիրավորվել են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին