Կարևոր իրադարձություններ

Ո՞վ և որտեղի՞ց է որսացել Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն

11 Հուլիս, 2022 13:45
Ո՞վ և որտեղի՞ց է որսացել Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում ու հորդորում է.

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը:

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։

Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս»։

 

Լրահոս

Դիտել ավելին