Կարևոր իրադարձություններ

«Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար ինչ պատասխանատվություն է նախատեսված

11 Հուլիս, 2022 12:45
«Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար ինչ պատասխանատվություն է նախատեսված

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը հիշեցնում է, որ «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված.

«Գորշ արջի և նրա քոթոթների առավոտյան զբոսանքը՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում:

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

➡️ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

➡️կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին