Կարևոր իրադարձություններ

Կոպեկների դիմաց հայրենիքը, պետությունն ու զինվորի կյանքը ծախողն իմ ազգի տեսակը չէ. Տ. Չախոյան

11 Հուլիս, 2022 12:30
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Կոպեկների դիմաց հայրենիքը, պետությունն ու զինվորի կյանքը ծախողն իմ ազգի տեսակը չէ. Տ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ԱԱԾ-ն պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել։ 

Պատերազմի ժամանակ անընդհատ խոսվում էր ինչ-որ շրջանակների կողմից պետական դավաճանության դեպքերի մասին, այսօր դրանք հաստատվում, բացահայտվում են, ու հայտնի չէ, թե դեռ քանիսը կբացահայտվեն։
 
Թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո հակառակորդի հասցրած վնասը չի կարող լինել այնքան ցավալի, որքան յուրայինի կողմից գործած պետական դավաճանությունը։
Չէ, սա իմ ազգի տեսակը չէ։ Կոպեկների դիմաց հայրենիքը, պետությունը ու զինվորի կյանքը ծախողը իմ ազգի տեսակը չէ, բայց և իրականության հետ չենք կարող հաշվի չնստել։ Քանզի միայն իրականության հետ առերեսումն է թույլ տալիս ճիշտ գնահատել իրավիճակը ու դասեր քաղել։
 
Ցավալի է, բայց փաստ է»։
 

Լրահոս

Դիտել ավելին