Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Այսօրվա ընթացքում՝ երրորդ երկրաշարժը. ցնցումները զգացվել են Շիրակում

11 Հուլիս, 2022 11:33
Այսօրվա ընթացքում՝ երրորդ երկրաշարժը. ցնցումները զգացվել են Շիրակում

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք՝ այսօր, տեղական ժամանակով ժամը 07:36-ին, ՀՀ տարածքում գրանցվել էր ևս մեկ երկրաշարժ, որի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ:

Քիչ անց՝ ժամը 09:10-ին գրանցվել էր 5 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:

 

 

 
 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին