Կարևոր իրադարձություններ

Հարբած ուղևորի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

11 Հուլիս, 2022 10:38
Հարբած ուղևորի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Վայրէջքի պատճառն ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանությունների է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։

Ինքնաթիռի ուղևորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։

Նա վիճել է մյուս ուղևորների հետ և հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղևորին և տեղափոխել հերթապահ մաս։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին