Կարևոր իրադարձություններ

23-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից

10 Հուլիս, 2022 23:11
23-ամյա տղան նետվել է Կիևյան կամրջից

Այսօր՝ ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը:

Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին