Կարևոր իրադարձություններ

Արցախում 377 ընտանիք բնակարանամուտ տոնեց

10 Հուլիս, 2022 21:36
Արցախում 377 ընտանիք բնակարանամուտ տոնեց

Արցախում 377 ընտանիք տուն է ստացել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին։ Բնակարանների մեծ մասը՝ 312-ը, տրամադրվել է մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին