Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայում ցույցերի հետևանքով զոհվել է 103 մարդ

10 Հուլիս, 2022 15:16
 Շրի Լանկայում ցույցերի հետևանքով զոհվել է 103 մարդ

Շրի Լանկայում շաբաթ օրվանից սկսած զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 103 մարդ։ Այս մասին հայտնել է News First-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։

Իրավիճակը Շրի Լանկայում, որն ապրում է 1948 թվականի անկախությունից ի վեր ամենասարասափելի տնտեսական ճգնաժամը, սրվել է շաբաթ առավոտյան, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ։ Ցուցարարները ներխուժել են նախագահի ու վարչապետի նստավայրեր։

Երկրի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի գտնվելու վայրը հայտնի չէ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին