Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր (լուսանկարներ)

10 Հուլիս, 2022 11:23
ԱԻ նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր (լուսանկարներ)

ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը:

Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։

Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:

Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին