Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել Թուքիայում (լուսանկարներ)

10 Հուլիս, 2022 10:30
Հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել Թուքիայում (լուսանկարներ)

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը։

1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։

1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։

1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե, իսկ ներսում՝ միհրաբ։

Մինարե – աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը։

Միհրաբ – աղոթքի համար առանձնացված որմնախորշ։

Մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին