Կարևոր իրադարձություններ

Անիի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

10 Հուլիս, 2022 00:13
Անիի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո օդանավակայանում հայտնաբերվել և Անիի բաժին է ներկայացվել 22-ամյա Շոթա Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:


Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին