Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

09 Հուլիս, 2022 22:05
Ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

Երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գ. Շահբազյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վարդանյանն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Համբարձումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին