Կարևոր իրադարձություններ

Կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է. Արսեն Թորոսյանը՝ ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)

09 Հուլիս, 2022 15:17
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է. Արսեն Թորոսյանը՝ ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Երեկ պատիվ ունեցա մասնակցելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Ինձ համար շատ հաճելի էր հանձնել ՀՊՏՀ և Ազգային բժշկական պալատի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմները:

Կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է և ես շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին լայն թափ են հավաքում առողջապահության կառավարման գիտելիքներ և հմտություններ տվող ակադեմիական կրթական ծրագրերը. դրանք բերելու են առողջապահական համակարգի արդյունավետության և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:

Հաջողություն և նոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլոր շրջանավարտներին:

 
Ի’ գործ»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին