Կարևոր իրադարձություններ

Twitter-ը Իլոն Մասկին դատի կտա

09 Հուլիս, 2022 11:48
Twitter-ը Իլոն Մասկին դատի կտա

Twitter ընկերությունը մտադիր է դատի տալ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, որպեսզի հասնի նրա կողմից ընկերության ձեռքբերման գործարքի իրագործմանը: Այս մասին հայտնել է Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մասկը խզել է Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու վերաբերյալ համաձայնագիրը:

Նշվում է, որ ընկերությունը չի կատարել մի շարք պարտավորություններ, որոնք նախատեսված էին համաձայնագրով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին