Հուլիսի 6-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում և Տավուշի մարզի Գոշ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։