Կարևոր իրադարձություններ

Երևանի ու Փարիզի քաղաքապետները հանդիպել են

08 Հուլիս, 2022 22:50
Երևանի ու Փարիզի քաղաքապետները հանդիպել են
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի հետ Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր:
 
Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ:
 
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը: Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:
 

Լրահոս

Դիտել ավելին