Կարևոր իրադարձություններ

Ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունից. Էդմոն Մարուքյան

08 Հուլիս, 2022 22:09
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունից. Էդմոն Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանությունից։

Որպես հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամական խմբի երկարամյա անդամ, կարող եմ ասել, որ նրա վարչապետության տարիներին հայ – ճապոնական հարաբերությունները միայն զարգացել են, և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն է բացվել։

Քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական և քաղաքակիրթ ճանապարհով։ Ցանկացած բռնություն, բնականաբար, դատապարտելի է։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպանին և ճապոնացի ժողովրդին»։

 

Լրահոս

Դիտել ավելին