Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    5,98
    6,93

Կարևոր իրադարձություններ

Բախվել են հրշեջ-փրկարարի Volkswagen-ն ու «Վան Հացատան» առաքիչի Opel-ը. կան վիրավորներ

08 Հուլիս, 2022 21:15
Բախվել են հրշեջ-փրկարարի Volkswagen-ն ու «Վան Հացատան» առաքիչի Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Պարույր Սաֆարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Գասպար Միրզոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ,  82-ամյա Ռոզա Սաֆարյանն ու 23-ամյա Գայանե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Volkswagen-ի վարորդ Պ. Սաֆարյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությւան Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ հրշեջ-փրկարար, իսկ Opel-ի վարորդ Գ. Միրզոյանը աշխատում է  Արարատի մարզում գործող «Վան Հացատուն» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին