Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Առանց կացության փաստաթղթերի՝ օտարերկրացիները Երևանում ու մարզերում աշխատել են (տեսանյութ)

08 Հուլիս, 2022 17:51
Առանց կացության փաստաթղթերի՝ օտարերկրացիները Երևանում ու մարզերում աշխատել են (տեսանյութ)

Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը:

Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։ Այդ փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ստուգայցերի արդյունքում պարզվել է նաև, որ առանց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի, տևական ժամանակ Երևանում, Արմավիրում և Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում և հասարակական սննդի օբյեկտում աշխատում են օտարերկրյա 18 քաղաքացի։ Այդ դեպքերով նույնպես կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Միջոցառման ընթացքում բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու՝ 1, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 3 դեպք։ Հայտնաբերվել և առգրավվել են 7 գրամից ավելի կոկաին, 93 գրամից ավելի մեթամֆետամին և 5 գրամից ավելի մարիխուանա։

Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 33 անձ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին