Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն անդրադարձել է Հայկ Մարությանի ահազանգին

08 Հուլիս, 2022 16:30
Ոստիկանությունն անդրադարձել է Հայկ Մարությանի ահազանգին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»:

Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին