Կարևոր իրադարձություններ

Ռուս լրագրողը կոչ է արել՝ թույլ չտալ Վառնավայի մուտքը Հայաստան

08 Հուլիս, 2022 15:48
Ռուս լրագրողը կոչ է արել՝ թույլ չտալ Վառնավայի մուտքը Հայաստան

Ռուս լրագրող Միխայիլ Շախնազարովը YouTube-ի իր «Ամբողջ պարբերություն» հաղորդման շրջանակում կասկած է հայտնել առ այն, որ Հայաստանի իշխանությունները թույլ կտան հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավային մուտք գործել երկիր՝ լավաշի հետ կապված սկանդալային գովազդից հետո։ Գրում է gazeta.ru-ն։

«Հարց ունեմ Հայաստանի իշխանություններին՝ իսկապե՞ս մուտքի թույլտվություն կտաք Վառնավային, որը պաստառի վրա լավաշով էր փաթաթվել։ Սա զարմացնում և զայրացնում է»,- ասել է Շախնազարովը:

Նրա խոսքով՝ լավաշին կովկասցիները հարգանքով են վերաբերվում։

Խոսքը Վառնավայի «Ջրի տակն անցնել  Երևանում» շոուի գովազդային պաստառի մասին է։

Պաստառի վրա Comedy Woman նախագծի աստղը մերկ կանգնած էր Ալեքսանդր Գուդկովի, Նատալյա Եփրիկյանի և Եվգենի Բորոդենկոյի հետ։

Շոումենները ծածկված էին լավաշով։

Համացանցում քննադատությունների պատճառով միջոցառման կազմակերպիչները որոշել են լավաշը փոխարինել փայլաթիթեղով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին