Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405,5
    427,5

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

08 Հուլիս, 2022 14:41
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարևորում եմ համագործակցությունը նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական հարթակում՝ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ:

Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ օրակարգային են փոխադարձ այցերն ու հանդիպումները, քննարկումներն ու մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

Բարեկամական խմբի ղեկավարը հավելել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար, իսկ փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:

Նա նաև ընդգծել է, որ Էստոնական հաջողված փորձը միշտ օրինակելի է եղել Հայաստանի համար մի շարք բնագավառներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, կրթությունն ու առողջապահությունը, և կա ներուժ այդ ոլորտներում ակտիվ համագործակցության համար:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում` Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում՝ դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ինչը, ի վերջո, կբերի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատման, որը կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, այլև ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն ու ավանդական տրանսպորտային հաղորդակցությունների խափանումը մեր մայրցամաքի արևելյան և արևմտյան հատվածների միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին