Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը, չենթարկվելով պարեկների հրահանգին, բերման է ենթարկվել

08 Հուլիս, 2022 13:14
Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը, չենթարկվելով պարեկների հրահանգին, բերման է ենթարկվել

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Ըստ աղբյուրի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն:

«Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,-ասել է նա:

Նշենք, որ ըստ տեղեկությունների դատախազ Էդգար Պետրոսյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, բերման ենթարկվելիս դիմադրել է: Արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին