Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության տարեդարձը (լուսանկարներ)

08 Հուլիս, 2022 13:05
ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության տարեդարձը (լուսանկարներ)

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայությանը՝ մեկամյա աշխատանքի համար:

«Շնորհավորում ենք Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը»,-գրված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։

Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին