Կարևոր իրադարձություններ

Շիրակցու մեքենայից «Մակարով» ու մարիխուանա է հայտնաբերվել

07 Հուլիս, 2022 22:18
Շիրակցու մեքենայից «Մակարով» ու մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց:

Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն: Ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակից բացի, հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:
Ոստիկանությունից նշում են, որ նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին