Կարևոր իրադարձություններ

Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի փայտե տանիքն ու ներսի անասնակերը

07 Հուլիս, 2022 22:09
Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի փայտե տանիքն ու ներսի անասնակերը

Հուլիսի 7-ին, ժամը 11։29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում (մոտ 84 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին