Կարևոր իրադարձություններ

Թշնամին կրակ է բացել Ելփին տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

07 Հուլիս, 2022 20:40
Թշնամին կրակ է բացել Ելփին տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին