Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին

07 Հուլիս, 2022 16:32
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին