Կարևոր իրադարձություններ

Պետք է ուժեղացնել ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների անվտանգ շահագործումը

07 Հուլիս, 2022 15:39
Պետք է ուժեղացնել ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների անվտանգ շահագործումը

Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր:

Օրինակ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ: 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին