Կարևոր իրադարձություններ

Գործադիրը կվճարի խաղատան ավելի քան 4 մլրդ դրամի տուրքը

07 Հուլիս, 2022 14:57
Գործադիրը կվճարի խաղատան ավելի քան 4 մլրդ դրամի տուրքը

2022 թ. պետբյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թ. 3-րդ եռամսյակից սկսած պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ դեռևս 2020 թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ՝ 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է և, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել:

Ի վերջո, Վարչական դատարանն օգուտ ընկերությանը վճիռ է կայացրել:

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն: Արդյունքում՝ խաղատան 5. Վարչապետի աշխատակազմ 7/7/2022 կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թ. երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը գնում է հաշվանցման մասին:

«Այսինքն՝ փաստացի պարտավորութունները զրոյացվում են: Այս ամենը ծագել է ՔՈՎԻԴ-ի հետ կապված կայացված որոշումների և այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր: Ընկերությունն էլ չի համաձայնվել ձևակերպման հետ, հետո դատական մարմինները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրցեսի մեջ ենք մտնելու:

Այսինքն՝ փակուղին շարունակվելու է:

Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսվել է այս ամեն ինչը: Սրա համար երկու տարբերակ կա. կամ պետք է այնպես անենք, որ այս պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ պետք է այս պատմությունը զրոյացնենք: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Հարցի էությունը հետևյալն ՝ մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա:

Սա է մեր որոշումը»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ «Օնիրա Քլաբ» -ը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին