Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին

07 Հուլիս, 2022 14:06
 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։

Նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել և դուրս են գրել։  

Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 

Դեպքի մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից արդեն ահազանգել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում սրտացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին