Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Վահան Քերոբյան

07 Հուլիս, 2022 13:20
Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, նշել է, որ  Կառավարությունն աղքատության դեմ պայքարի առումով մի քանի գործողություն է կատարում. մասնավորապես, մյուս տարվանից, ըստ էության, բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները:

Կառավարությունը մտադիր է նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Դա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել խոցելի խավերի եկամուտները:

Այս գործողությունների արդյունքում մենք փորձում ենք մի կողմից գնաճի ազդեցությունն աղքատության վրա չեզոքացնել, մյուս կողմից՝ ԿԲ-ն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ, և այս առումով ևս պետք է արձանագրենք, որ մենք տարածաշրջանի ամենացածր գնաճն ունենք»,- ասել է Վահան Քերոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին