Կարևոր իրադարձություններ

Ուր գնում ես խաղադրույքի թաքնված գովազդ է. օրենք ընդունեք, որ կոնկրետ բառեր արգելվում է գովազդել. Փաշինյան

07 Հուլիս, 2022 13:07
Ուր գնում ես խաղադրույքի թաքնված գովազդ է. օրենք ընդունեք, որ կոնկրետ բառեր արգելվում է գովազդել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վիճակախաղերի թաքնված գովազդներին:

«Ես կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես խաղադրույթի թաքնված գովազդ է: Մարտահրավե՞ր են նետում մեզ: Ճանապարհներին՝ բեթ, բեթ, բեթ, ի՞նչ է դա նշանակում: Օրենք ընդունեք, որ կոնկրետ բառեր արգելվում է գովազդել»,-նշել է Փաշինյանը։

Վարչապետը այս հարցով դիմել է նաև ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչներին.

«Դուք չեք անցնո՞ւմ այդ ճանապարհներով, չեք տեսնո՞ւմ դրանք, որ չեք ահազանգում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին