Կարևոր իրադարձություններ

Լարսում խնդիրը մինչև վերջ լուծված չէ. կարծում ենք` մինչև եղանակների վատանալը կլուծվի. նախարար

07 Հուլիս, 2022 13:00
Լարսում խնդիրը մինչև վերջ լուծված չէ. կարծում ենք` մինչև եղանակների վատանալը կլուծվի. նախարար

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Լարսի` հայկական բեռնատարների խցանումներին` նշելով, որ այժմ Լարսը բաց է, բեռնատարներն անցնում են անցակետով և արված աշխատանքի արդյունքում վերջին 1.5 ամսվա ընթացքում կարողացել են հասնել նրան, որր Լարսի թողունակությունն էապես մեծացել է. «Եթե երկու ամիս առաջ Լարսի անցակետով անցնող հայկական մեքենաների օրական միջին քանակը 130 էր, հիմա հասնում է 250, այսինքն կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը, բայց խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ»:

«Արագ փչացող ապրանքների արագ անցումը ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը: Դա ևս մեր, Վրաստանի և Ռուսաաստանի կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունքն է»,-նշեց նախարարը` հավելելով.

«Կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան, մենք էլ խնդիր չենք ունենա մինչև եղանակների վատանալը: Դրան զուգահեռ մենք աշխատանքներ ենք տանում այլ ճանապարհների բացման և այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ. դրանցից մեկն էլ լաստանավն է, հիմա, ըստ էության, վերջնակետին մոտ ենք, խոսել եմ վրացի գործընկներների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին մեր հարցը լուծում կստանա:

Եթե ոչ, ապա կանցնենք պլան բ-ի. Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ գործոթղությունն անել և ստեղծել այլընտրանքային տարբերակ: Խնդիրը մեզ համար գերկարևոր է քանի որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ: Անդադար աշխատում ենք թե ուղղությունների, թե տրանսպորտային միջոցների և թե դրանց քանակի ավելացման ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին