Կարևոր իրադարձություններ

Կարեն Սարուխանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

07 Հուլիս, 2022 11:55
Կարեն Սարուխանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն:

Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին:

Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին