Կարևոր իրադարձություններ

Բորիս Ջոնսոնն իշխանությունը կորցնելու շեմին է

07 Հուլիս, 2022 11:36
Բորիս Ջոնսոնն իշխանությունը կորցնելու շեմին է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունից երեքշաբթի օրվանից առայսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է Sky News-ը:

Ջոնսոնը, թեև երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ իշխանությունը կորցնելու շեմին է:

Հրաժարականների զանգվածային ալիքի հիմքը դրել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, որոնք հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։

Հրաժարականները պայմանավորված են նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ կապված սկանդալով:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։

Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին