Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով. Փաշինյան

07 Հուլիս, 2022 11:23
Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: 

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք՝ հնարավորինս շուտ կարողանալու իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին