Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր:
Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, բարձրաձայնել հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերները: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հիմնահարցերը:
Երկուստեք կարևորվել են խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը: