Կարևոր իրադարձություններ

Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»

07 Հուլիս, 2022 09:03
Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռ մայիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից շրջանառության մեջ էր դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով մասնավորապես ասվում էր, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները, սակայն կանոնները չկային սահմանված: 

Պարզվում է՝ իշխանությունները փոխել են խստացումները: Այժմ փոփոխված հոդվածը հետեւյալ տեսքն ունի. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»: 

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին