Կարևոր իրադարձություններ

Թագուհի Թովմասյանը Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստացել՞ է. «Հրապարակ»

07 Հուլիս, 2022 08:01
Թագուհի Թովմասյանը Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստացել՞ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների միջեւ խոր անջրպետ է առաջացել։ Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելն է: «Հայաստան» դաշինքում ավելի քան համոզված են, որ նա ստացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Հակառակ դեպքում կա՛մ կհայտարարեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունից հրաժարվելու մասին, կա՛մ նրան կզրկեին խմբակցությանը անդամակցությունից եւ ավտոմատ՝ նաեւ պաշտոնից:

ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը, սակայն ՀՀԿ-ականների հարցազրույցներից եւ պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցը փակված է։ Փաստորեն, իր քայլով Թագուհի Թովմասյանը պառակտեց խորհրդարանական ընդդիմությանը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին