Կարևոր իրադարձություններ

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

07 Հուլիս, 2022 00:00
Բեռնատարը  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել. կան վիրավորներ (տեսանյութ)

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին