Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ

06 Հուլիս, 2022 22:19
Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին և դրանց հակազդման հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին