Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

06 Հուլիս, 2022 21:58
Ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Պերճ Մ.-ի վարած Renault  մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Իգոր Ա.-ի վարած Man մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով Renault  ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Նաիրա Թ.-ն և 53-ամյա Խանում Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին