Կարևոր իրադարձություններ

Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր. Առնակ Ավետիսյան

06 Հուլիս, 2022 18:30
Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր. Առնակ Ավետիսյան

Պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությանը կարող է օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այս մասին ասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: «Սահմանդրության այս նորմն ապահովելու համար Պետական գույքի կառավարման կոմիտեն գույքագրել է Կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը. որոշների համար օրենքը չէր նախատեսում լիազորող նորմեր»,-ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր, սահմանել նոր կարգավորումներ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին