Կարևոր իրադարձություններ

Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն. Ռուբինյան

06 Հուլիս, 2022 16:18
Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն. Ռուբինյան

կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է: Այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստի ընթացքում հայտարրաել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալովընդդիմության գործելաոճին և նիստերից բացակայություններին:

«Այս գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր ցանկացած թեմայով նախագծի քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանը կամ անվտանգությանը, մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք դեռ այս շենքի շրջանակներում գոյություն ունեին, ասում էին՝ ժամանա՞կ եք գտել այս թեման քննարկելու, այս նախագիծը քննարկելու:

Հետո նրանք գնացին, չեկան, բայց այսօր քննարկեցինք երկու կարևորագույն նախագիծ՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով: Լավ, ո՞րն է իրենց օրակարգը:

Ես կարծում եմ՝ նրանց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի նրանց հանրային ակտիվությամբ: Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»,- ասել է Ռուբինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին